Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՄԱՆԴԱՏԱՑԱՎ

ՄԱՆԴԱՏԱՑԱՎ
27.03.2012 | 00:00

Այսպիսով արդեն պարզ է հաջորդ գումարման խորհրդարանի պատկերը: Պետք է ասել, որ այդ պատկերն այնքան էլ մխիթարական չէ: Մեզանում կարծես թե արդեն ավանդույթ է դառնում, որ ամեն հաջորդ խորհրդարան իր կազմով, նախորդի համեմատ, պետք է ավելի ռեգրեսիվ լինի: Այն կարծես թե դառնում է «սխոդկայի» վայր տարբեր տեսակի թաղային հեղինակությունների համար: Խորհրդարան սողոսկող մարդկային տեսակների որակն անկում է ապրում: Այն վերածվում է յուրօրինակ մի մուտանտի, որտեղ խաչասերվում են մարդկային տարբեր բացասական տեսակները: Այս ամենի ֆոնին զարմանալի է, որ բոլորը գլխապատառ ուղղակի նետվում են նախընտրական թեժ պայքարի հորձանուտը: Այս պայքարում մի կողմ են դրվում թե՛ մարդկային բարոյական նորմերը, թե՛ արժանապատվությունը, թե՛ ինքնասիրությունը: Եվրոպական պառլամենտարիզմի հայրերը բազմաթիվ անգամ կպտտվեին գերեզմանում` տեսնելով մեր ապագա խորհրդարանի կարգավիճակը: Բոլոր անսակարկելի մարդկային արժեքներն ընտրությունների ժամանակ ոտնահարվում են: Այն արդեն նմանվում է քծնանքի օլիմպիական մրցավազքի: Ի՞նչ պետք է սովորի մեր երիտասարդ սերունդը մեր քաղաքական «էլիտայից»: Ընտրությունների ժամանակահատվածը մեր երկրում «ամենահակադաստիարակչականն» է: Խորհրդարանի գումարման հինգ տարիներինաճող սերունդը դաստիարակվում է «գողական» սերիալներով, իսկ այս փուլում նախընտրական անբարո «սերիալով», որը լի է դավաճանությամբ, ստոր ինտրիգներով, միմյանց «քցելով»: Հնարավո՞ր է, արդյոք, այս «կոճակ սեղմողների» խորհրդարանում աշխատել և իրական օգուտ տալ երկրին: Գրեթե անհնար է: Այս առումով միայն զարմանալ և ողջունել կարելի է «Գրանդ հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանների որոշումը` ինքնակամ չառաջադրվել այս ընտրություններում և իրենց փոխարեն խորհրդարան ուղարկել իրենց ձեռնարկությունների տնօրեններին: Բոլորը վերջապես պետք է հասկանան, որ ի շահ երկրի աշխատելու համար մանդատ ունենալն ամենևին էլ կարևոր չէ:
Կարինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ